Կողբացի փողոցում վաճառվում է 3 սենյականոց երկկողմանի դիրքով լուսավոր բնակարան՝ 100 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում։ Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, պատերը ջերմա և ձայնամեկուսացված են, հատակը երեսպատված է բարձրորակ կաղնու մանրահատակով, միջսենյակային դռները նույնպես կաղնու փայտից են, խոհանոցը սալիկապատված է կերամոգրանիտով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, թերմո ալյումինե պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Ամբողջ տունը կահավորված է եվրոպական արտադրության գույքով, առկա են ներկառուցված պահարաններ: Շենքում տեղադրվել է նոր վերելակ, աղպատար չկա: Հարևանությամբ են բոլոր խանութները, բանկերը, սրճարանները և ժամանցի վայրերը: Վաճառվում է ներկառուցված գույքի հետ միասին: Մնացած գույքը և տեխնիկան` ըստ համաձայնության: