Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան, Վարդանանց փողոցի վրա, նորակառույց 23 հարկանի շենքի 17-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 135 ք.մ: Նորաոճ, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված բնակարան է: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հանգիստ և հարմարավետ առօրյա անցկացնելու համար: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատ են, հատակը տաքացվող` պրեսգրանիտ, բացի ննջասենյակից, որը լամինատ է: Ջրի խողովակներն ու հոսանքի լարերը փոխարինված են նորով: Ունի նաև հանդերձասենյակ` 6 ք.մ մակերեսով: Այս բնակարանը Դուք կարող եք ձեռք բերել ներկառուցված խոհանոցային կահույքի և տեխնիկայի հետ միասին: Ջրամատակարարումը 24 ժամյա է, գազն էլ ացկացված է, իսկ ջեռուցումը` կենտրոնացված: Տանը անցկացված է անհատական անվտանգության համակարգ, որը իր մեջ ներառում է` տեսախցիկներ, գումարած դրան ամբողջ շենքում գործում է անվտանգության ծառայություն: Ավտոմեքենան կկարողանաք կայանել ստորգետնյա կայանատեղիում, որը բնակարանի գնի մեջ չի մտնում (պայմանագրային): Մոտակայքում գտնվում է "Վերնիսաժ"-ը կան տարատեսակ խանութներ, կանգառ և այլն: