Հյուսիսային պողոտայի վրա,Վիվասել ՄՏՍ-ի շենքում վաճառվում է 3 սենյականոց կահավորված բնակարան, տեխնիկայի հետ միասին։ Այն գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ։ Հյուրսենյակի մեծ ապակիներով դռները Ձեզ կտանեն դեպի բաց պատշգամբ։ Բնակարանը ունի ստորգետնյա ավտոկայանտեղի 1 մեքենայի համար։ Կա նաև անվտնգության համակարգ. տեղադրված են տեսախցիկներ։ Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Մոտակայքում են գտհվում ամենահայտնի բրենդային խանութները, սուպերմարկետներ և այլն։ Փոքր ինչ հեռու կգտնեք Օպերայի և Բալետի թատրոնը և Կարապի Լիճը։