«Grand Candy» պոնչիկանոցի հարևանությամբ` Մատենադարանից քիչ հեռու, վաճառվում է երեք սենյականոց բնակարան: Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում։ Տեղադրված է մետաղյա մուտքի դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ: Ապահովված է շուրջօրյա գրաֆիկով մատակարարվող ջուր, գազաֆիկացված է, ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Տաք ջրի աղբյուր է հանդիսանում ջրատաքացուցիչը: Անցկացված են հեռահաղորդակցման բոլոր միջոցները՝ ինտերնետ կապը, կաբելային և արբանյակային հեռուստատեսությունը: Հարևանությամբ կան տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր, կրթական հաստատություններ: