Ամիրյան և Սարյան փողոցների հատման կետում՝ Թատերական ինստիտուտի մոտ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, որին համապատասխան էլ ընտրված է կահույքը։ Բնակարանի լուսային էֆեկտները էլ ավելի գեղեցիկ տեսք են տալիս նրան։ Ունի ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ, ինչպես նաև հակահրդեհային համակարգ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները, ժամանցի վայրերը և այլն։