Ամիրյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց` 165 քմ մակերեսով հարմարավետ բնակարան 11 հարկանի էլիտար նոր շենքի 4-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ թանկարժեք կահավորված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով՝ հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Շենքում գործում է անխափան վերելակ, կա անվտանգության համակարգ: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարաններն ու խանութները: Վաճառվում է ամբողջ գույքով, տեխնիկայով, իսկ ավտոկայանատեղին վաճառվում է հավելավճարով: