Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Հին երևանցու փողոցում, որի ընդհանուր մակերեսը 97 քմ է և գտնվում է 11 հարկանի բարձրահարկ շենքի 10-րդ հարկում: Բնակարանը նրբաճաշակ վերանորոգումով է, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Առանձին սանհանգույցն ու լոգասենյակը պատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Բոլոր սենյակները և խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված են և հագեցած են կենցաղային տեխնիկայով: Շենքն ունի անխափան աշխատող վերելակ: Վաճառվում է գույքով և տեխնիկայով: Հարևանությամբ են բոլոր ենթակառույցները, խանութները և ժամանցի վայրերը: