Քաղաքի կենտրոնում, Մեսրոպ Մաշտոցի պողոտայում, Օպերայի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան 100 քմ մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը երեսպատված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Սենյակները և խոհանոցը համալրված են նորաոճ և թանկարժեք կահավորանքով, հագեցած են տեխնիկայով: Առկա է 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Բնակարանում կա 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են որակյալ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Շենքն ունի բարձրորակ վերելակներ: Մոտակայքում են սրճարաններն ու ժամանցի վայրերը: