Երևանի սրտում՝ Թամանյան փողոցում, 1-ին գծում, վաճառվում է կամ վարձով է տրվում 3 սենյականոց 100 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե` ստալինյան նախագծով, բետոնե ծածկերով շենքի 3-րդ հարկում: Բնակարանը նորոգված է: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական ատադրության: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է նախշազարդ մանրահատակով, միջսենյակային դռները փայտյա են: Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ: Ննջարաները լուսավոր են և հարմարավետ: Սանհանգույցը և լոգասենյակը երեսպատված են սալիկներով՝ հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը, խանութները, սուպերմարկետները, Կասկադ մշակութային համալիրը, Օպերան և այլն: