Կողբացի - Ամիրյան հատվածում վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ վերանորոգված բնակարան՝ 87 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 6-րդ հարկում։ Տեղադրված է ջեռուցման և հովվացման անհատական համակարգ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ունի փակ պատշգամբ: Բնակարանը նորաոճ կահավորված է, համալրված է տեխնիկայով։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում է Հանրապետության հրապարակը, սուպերմարկետները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը: Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: