Վաճառվում է 3 սենյականոց բարձրորակ վերանորոգումով բնակարան՝ 112 քմ մակերեսով, որը գտնվում է Ե. Կողբացի փողոցում, 18 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Ջեռուցումը կենտրոնացված է, նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, մնացած հատվածը լամինատ է: Բնակարանը կահավորված է գեղեցիկ և նորաոճ, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, ունի 2 բաց պատշգամբ և 1 ֆրանսիական պատշգամբ, որտեղից բացվում է քաղաքի և Արարատ լեռան գեղեցիկ տեսարաններ: Բնակարանն ունի հարավային և արևմտյան դիրքեր: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։