Հանրապետության փողոցում, վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 107 քմ: Այն գտնվում է 5 հարկանի` Ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանի պատերը հաստ են, ունի եռակողմ դիրք: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է, որոշ հատվածներ կարիք կա կոսմետիկ շտկման, տեղադրված է օդորակիչ, մուտքի երկաթե դուռ: Հատակը պատված է սալիկներով և լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է հագեցած է սանտեխնիկայով: Առկա է ֆրանսիական բաց պատշգամբ: Յուրաքանչյուր հարկաբաժնում կա 2 բնակարան: Մոտակայքում է ''Նոր Զովք'' սուպերմարկետը, Վերնիսաժը, դպրոցներ, զբոսայգի, խանութներ, սրճարաններ և ժամանցի վայրեր: Գինը ներառում է իտալական կահույքը: Սակարկելի է: