Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկում, Մալիբու այգու հարևանությամբ` վաճառվում է 3 սենյականոց դիզայներական ոճով վերանորոգված բնակարան 105 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Վերանորոգումն իրականացվել է բացառապես բարձրորակ շինանյութերով, տեղադրված են եվրո ալյումինե պատուհաններ և երկաթե մուտքի դուռ: Բնակարանն ունի լուսավոր, արևկողմ և անկյունային երկկողմանի դիրք, կահավորված է նորաոճ գույքով, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Հատակը ծածկված են բարձրորակ փայտա մանրատախտակով, լամինատով և սալիկներով։ Ջեռուցումն ու հովացումն իրականացվում է ֆանկոլային համակարգի միջոցով, առկա է նաև տաքացվող հատակ: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Հյուրասենյակից և խոհանոցից կա ելք դեպի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության և մաքրության սպասարկման ծառայություն` 30.000 դրամ արժեքով: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ ենթակառույցները՝ դպրոցներ, սուպերմարկետներ, ռեստորաններ, ժամանցային վայրեր և այլն: