Փ. Բուզանդի փողոցում` Մալիբու այգու հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 117 քմ: Այն գտնվում է 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, կահավորված է բարձրարժեք կահավորանքով, համալրված է նոր ժամանակակից կենցաղային տեխնիկայով, ապահովված է ջեռուցման և հովացման համակարգերով: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` այգու գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Շենքի հարևանությամբ տեղակայված են տարբեր խանութներ, ժամանցի կենտրոններ, սրճարաններ, բանկեր և այլն: Վաճառվում է գուքով և տեխնիկայով: