Սայաթ-Նովա պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վաճառվում է 3 սենյականոց 121 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է 23 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով, սենյակները համալրված են կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով: Լոգասենյակը երեսպատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի զգեստասենյակ, բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 3 վերելակ, ապահովված է շուրջօրյա անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտվում բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: