Սայաթ-Նովա պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 103.5 քմ.։ Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում՝ սենյակների բաժանումներն արված են, պատերը գաջված են, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` հիանալի տեսարանով դեպի ողջ քաղաքը: Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ: Հարևանությամբ է Օպերայի և բալետի թատրոնը, բազում խանութներ և ժամանցի վայրեր: