Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկի մոտ, 1-ին գծում վարձակալության է տրվում կամ վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 110 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր, առաստաղի բարձրությունը 3.5 մ է: Բնակարանը նորմալ մաքուր վիճակում է, պատուհանները մասամբ փոխված են: Բոլոր կոմունիկացիաներն առկա են: Հատակը ծածկված է մանրահատակով: Լոգասենյակը և սանհանգույցը առանձին են, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, ունի վաննա: Բնակարանն ունի երկկողմանի դիրք, լուսավոր սենյակներ և փակ տնտեսական պատշգամբ: Բակը կանաչապատ է, մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: