Վարդանանց փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան` 167 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց էլիտար բնակելի շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգած է, տեղադրված է երկաթյա դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է անհատական համակարգերով: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ և հարմարավետ, համալրված են ժամանակակից տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Հարևանությամբ կան բազում խանութներ, սրճարաններ, բանկեր և ժամանցի վայրեր: