Տիգրան Մեծ պողոտայի1-ին գծում, Հանրապետության հրապարակից ոչ հեռու վաճառվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 120 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Առաստաղները բարձր են և բետոնածածկ, շենքի մուտքը փողոցից է: Բնակարանը վերանորոգված է, ունի ընդարձակ խոհանոց, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում է գտնվում մետրոն, "Երևան Սիթի" սուպերմարկետը, "Երևան" կինոթատրոնը, բազմաթիվ խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: