Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 112 քմ մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկի մոտ՝ 9 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանն ունի վերանորոգման կարիք, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ 2 սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանն ունի 2 պատշգամբ՝ բաց և փակ։ Շենքում գործում է անխափան վերելակ։ Բակը խնամված է, ունի խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում զբոսայգիները, դպրոցները, մանկապարտեզը, խանութները, բանկերը, սրճարաններն ու ժամանցի վայրերը։