Ամիրյան փողոցում՝ քաղաքի լավագույն հատվածներից մեկում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 107 քմ.։ Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, կոմունիկացիաները առկա են (ջուր, հոսանք), գազաֆիկացված չի: Ըստ նախագծի բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից և 2 սանհանգույցից: Շենքում գործում է վերելակ: Հարևանությամբ է գտնվում Հանրապետության հրապարակը, բոլոր ենթակառուցվացքները, խանութները և ժամանցի վայրերը: