Քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, վաճառվում է ընդարձակ` 144 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան՝ 12 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ Երկու սանհանգույցները երեսպատված են իսպանական սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Առկա են դարակներով զգեստասենյակներ, ներկառուցված պահարաններ և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Խոհանոցը և սենյակները ապահովված են ժամանակակից կահույքով և կենցաղային տեխնիկայով։ Շենքում կա 2 վերելակ, անվտանգության համակարգ՝ աշխատողով և ստորգետնյա ավտոկայանատեղի՝ հավելավճարով։ Մոտակայքում են գտնվում Оպերան, խանութներ, բանկեր, սրճարաններ և ժամանցի վայրեր։