Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց նրբաճաշակ և հարմարավետ բնակարան՝ 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Բոլոր սենյակները կահավորված են և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցները 2ն են` սալիկապատված և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանն ունի փակ տնտեսական պատշգամբ` բուխարիով և 2 խորդանոց: Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: