Քաղաքի լավագույն հատվածում, Թամանյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան` 121 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում, գեղատեսիլ Կասկադ համալիրի մոտայքում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բարձրարժեք կահույքով կահավորված և որակյալ տեխնիկայով համալրված: Ջեռուցվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված է օդորակիչ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Առաստաղը ձևավորված է գեղեցիկ լուսային էֆեկտներով։ Առկա է 2 սանհանգույց և բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում է գտնվում Օպերայի և Բալետի թատրոնը, բազում սրճարաններ, բրենդային խանութներ, տարատեսակ ժամանցի վայրեր և այլ կենտրոններ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի 2 մեքենայի համար նախատեսված, արժեքը` 40.000$: