Փ. Բուզանդ փողոցում` Մալիբու այգու հարևանությամբ վաճառվում է 4 սենյականոց եռակողմ տեսարանով բնակարան` 107 քմ մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանի հիմնական նորոգման աշխատանքներն իրականացված են, բոլոր կոմունիկացիաները անցկացված են, պատերի բաժանումներն արված են, տեղադրված է գազի կաթսա, մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Հարևանությամբ կան բազում խանութներ, գեղեցիկ այգի, բանկեր և ժամանցի վայրեր: Առկա է ավտոկայանատեղի` հավելավճարով: