Արամի փողոցում` Մալիբու այգու հարևանությամբ, քաղաքի լավագույն շենքերից մեկում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 113 քմ և գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է հարմարավետ և բարձրարժեք կահույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված է օդորակիչ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով: Լոգասենյակը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է զգեստասենյակ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ այգու տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, անվտանգության համակարգ: Շենքի հարևանությամբ տեղակայված են տարբեր խանութներ, ժամանցի կենտրոններ, սրճարաններ, բանկեր և այլն: Վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով: