Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում` քաղաքի լավագույն հատվածում վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ վերանորոգված և դեռևս չբնակեցված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 105 քմ և գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը հիմնովին վերանորոգված է, ունի լուսավոր սենյակներ, նորաոճ կահավորված է, ամբողջ կահույքը և տեխնիկան նոր են: Հյուրասենյակում տեղադրված է բուխարի, առկա է մուտքի երկաթե դուռ, օդորակիչներ, պանորամային պատուհաններ` խոհանոցում և ննջասենյակում: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Հատակը ծածկված է պրեսգրանիտով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ` գեղեցիկ երևանյան տեսարանով: Մոտակայքում է գտնվում Պոպլովոկի այգին, մետրոն, բոլոր խանութները, բանկերը ու ժամանցի վայրերը: