5 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում վաճառվում է կապիտալ վերանորոգված ընդարձակ 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը 172 ք.մ է։ Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժե պատուհաններ, որի շնորհիվ բնակարանն ունի գեղեցիկ լուսավորություն: Զովացումն իրականացվում է օդորակիչի միջոցով: Սենյակների հատակը ծածկված է որակյալ լամինատով: Առկա են 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Ունի կահավորված ստուդիո խոհանոց: Այս նորակառույց շքեղ բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ: Շենքից կարճ ժամանակահատվածում ոտքով կարելի է հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան և Կասկադ համալիր: