Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 142 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում` Պուշկին փողոցում` Հյուսիսային պողոտայի մոտ, 18 հարկանի նորակառույց շենքի14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցները պատված են սալիկներով։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից և ունի 2 բացօթյա պատշգամբ` հրապարակի և Մասիս սարի տեսարաններով: Շենքն ունի 2 վերելակ և անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը։