Վերնիսաժի մոտ, Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ, վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց էլեգանտ և գեղեցիկ բնակարան: Գտնվում է 23 հարկանի նորակառույց շենքի 20-րդ հարկում: Շենքն ունի անվտանգության ծառայություն: Գործում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղ ՝ հավելավճարով: Մոտակայքում գործում են զվարճանքի տարբեր վայրեր, խանութներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Ընդհանուր մակերեսը կազմում է 103 քմ: Այն ամբողջովին նորոգված և կահավորված է բարձրորակ կահույքով: Բնակարանն իր մեջ ներառում է նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, երկու ննջասենյակ և երկու սանհանգույց: Ջեռուցման և հովացման համակարգերը կենտրոնացված են: Պատուհանները վիտրաժային են, ձգվում են հատակից մինչ առաստաղ: Բնակարանն ունի գեղեցիկ տեսարան դեպի քաղաք: Շենքն ունի 50,000 ՀՀ դրամ սպասարկման վճար: