Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարան՝ 93 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան և Մաշտոց պողոտայի խաչմերուկում` 13 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված բարձրորակ շինարարական նյութերով և գրեթե չբնակեցված է։ Ջեռուցումը կենտրոնացված է(ֆանկոլային համակարգ), հովացումն իրականացվում է օդորակչի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի երկկողմանի դիրք և երկու կողմից բաց պատշգամբներ, որոնցից բացվում է քաղաքի հիանալի համայնապատկերներ: Կահավորված է նոր և ժամանակակից, հարմարավետ կահույքով և տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Շենքի տանիքում նախատեսված է տարածք` շենքի բնակիչների ամառային հանգիստը և ժամանցը ապահովվելու համար: Հնարավոր է վաճառք ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: