Վաճառվում է 3 սենյականոցը( 4 ձևափոխած) հարմարավետ, լուսավոր բնակարան՝ 83 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում` Կասկադի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը` օդորակիչով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Բոլոր սենյակները լի են ներկառուցված պահարաններով: Բնակարանը գտնվում է կենտրոնի լավագույն հատվածում, բոլոր տեսակի ժամանցի վայրերը, խանութները անմիջապես հարևանությամբ են գտնվում: Հնարավոր է վաճառք և' կահույքով, և' առանց կահույքի: