Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ բնակարան՝ 69 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում` 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը կահավորված է: Բնակարանն ունի խորդանոց և բացօթյա ավտոկայանատեղ: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: