Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 121 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայի սկզբնամասում` Մետրոպոլ հյուրանոցի հարևանությամբ, 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցները պատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Ննջասենյակներից մեկն ունի իր առանձին սանհանգույցը: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, 2 վերելակ: