Վաճառվում է 3 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փարպեցի և Պուշկին փողոցների խաչմերուկում, 3 հարկանի քարե շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։1-ին հարկի մակերեսը 40 ք.մ. է, իսկ 2-րդ հարկը` 100ք.: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: