Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լյուքս դասի չբնակեցված բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդի փողոցում` Մալիբու այգու դիմաց, 18 հարկանի յուրահատուկ ճարտարապետական նախագծով կառուցված նորակառույց շենքի 12-րդ հարկում: Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է օդօրակիչ։ Ննջասենյակներից մեկում առկա է առանձին զգեստասենյակ: Հյուրասենյակն ու ննջասենյակներն ունեն մուտք դեպի ընդարձակ բաց պատշգամբ որտեղ բացվում հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բարձրակարգ շին.նյութեր: Վաճառքը հնարավոր է նաև կահույքի հետ միասին: Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում: Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Շենքի նախագծային աշխատանքները կատարվել է գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից: Շենքն ունի ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի և ընդունարան: