Տպագրիչներ և Վարդանանց փողոցների խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և արևկող բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 95 քմ.: Այն գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, շենքն ունի բետոնե ծածկեր: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Խոհանոցը կահավորված է, լի է ներկառուցված պահարաններով։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: