Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 114 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Սայաթ-Նովա-Թումանյան փողոցների հատվածում` 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի խորդանոց և բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Վաճառվում է մասնակի գույքով: