Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Արշակունյաց պողոտայում, Grand Sport-ի դիմաց, 10/4 հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, էլեկտրական լարերը և խողովակները փոխված, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված, մանրահատակը որակյալ, կա անհատական ջեռուցման համակարգ, բաց պատշգամբ, նկուղ առաջին հարկում: Ունի միջսենյակային բարձր փայտյա դռեր՝ վիտրաժային ապակիներով։ Սենյակները լուսավոր են և հարմարավետ։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և Bosch ֆիրմայի տեխնիկայի հետ միասին: Անմիջական հարևանությամբ կա կանգառ, բազմաթիվ խանութներ, խաղահրապարակներ, դպրոցներ, մանկապարտեզ։