Վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան՝ 77 քմ մակերեսով, որը գտնվում է Շենգավիթի մետրոյի մոտ, Տարոնցի փողոցում` 9 հարկանի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը մասամբ կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, առկա է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով, լամինատով և սալիկներով։ Լոգարանն ու սանհանգույցը առանձնացված են: Առկա է բաց պատշգամբ և ներկառուցված պահարաններ։ Ընդհանուր բնակարանը լուսավոր է, ունի նաև քարե ավտոտնակ և նկուղ, որի մուտք ավտոտնակի կողմից է: Շենքում կա վերելակ: Բակը փակ է արգելապատնեշով (շլագբաում), խնամված է, կա խաղահրապարակ, ամբողջ տարածքը տեսահսկվում է։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, դպրոցներ և տրանսպորտի կանգառներ։