Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Շևչենկոյի փողոցում՝ շախմատի ակադեմիայի հարևանությամբ, 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, աառկա է նաև օդորակիչ: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են՝ հագեցած են գույքով և տեխնիկայով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, շենքն ունի դոմոֆոն, բակում կա խաղահրապարակ: Վաճառվում է գույքի հետ միասին: