Նոր Նորքի 5–րդ զանգվածում՝ 113-րդ մանկապարտեզի մոտ, վաճառվում է 3 սենյակնոց բնակարան։ Այն գտնվում է 16 հարկանի բնակելի շենքի 14–րդ հարկում։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ սենյակներինը՝ փայտյա։ Վերանորոգված է միայն մեկ սենյակը, իսկ երկու ննջասենյակները ունեն կոսմետիկ վերանորոգման կարիք։ Ջրատար խողովակները չժանգոտված են։ Խոհանոցը կահավորված է, իսկ սանհանգույցը սալիկապտված է։ Պատուհանից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը։ Կա փակ տնտեսկան պատշգամբ։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել զբոսայգի, իսկ փոքր ինչ հեռու նաև բոլոր անհրաժեշտ խանութները։