Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլս թաղամասում, վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 104 քմ.: Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առաստաղի բարձրությունը 3.10 մետր է։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։