Երեք սենյականոց բնակարանը տեղակայված է Նար–Դոս և Խորենացի խաչմերուկին մոտ, «Էքսպրես» սուպերմարկետի կողքի շենքում՝ տասներկուերորդ հարկում։ Մուտքի դուռը մետաղյա է։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, սակայն դեռ գազաֆիկացված չէ։ Բակում կա խաղահրապարակ և հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Մոտակայքում են թիվ 33 և 39 դպրոցները։