Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 97 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, օդորակիչ, պատուհանները՝ հատակից մինչև առաստաղ ձգվող են, հատակը ծածկված է լամինատով։ Ունի ֆրանսիական պատշգամբ։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղի: