Կապիտալ վերանորոգված, լուսավոր բնակարանը գտնվում է Էքսպրես» սուպերմարկետի հարևանությամբ՝ տասնչորս հարկանի շենքում։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, գազաֆիկացված է։ Տեղադրված է ջեռուցման համակարգ, օդորակիչ։ Ունի ներկառուցված պահարաններ։ Բաց պատշգամբը նայում է «Մետաքս Գոլդ» ոսկու շուկային։ Շենքի բակում կա խաղահրապարակ։ Մոտակայքում 39 դպրոցն է, իսկ հարևան շենքի տակ կա մանկապարտեզ։ Վաճառվում է կահույքով և քարե ավտոտնակով։