Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե.Քոչար փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։