Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ՝ Սպենդարյանի դպրոցից մի փոքր հեռու, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 7–րդ հարկում։ Որոշ ժամանակ առաջ սենյակները վերանորոգվել են, սակայն հիմա ունեն մի փոքր վերանորոգման կարիք։ Բնակարանը առավել հարմարավետ է դարձնում մեծ, բաց պատշգամբը, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Անհրաժեշտ վերանորոգումից հետո, պատշգամբը կդառնա հանգստի հիանալի գոտի։ Շենքի դիմաց նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մի փոքր հեռու են գտնվում սուպերմարկետը և բոլոր անհրաժեշտ խանութները։ Անմիջապես հարևանությամբ է գտնվում «Ուրարտու» ռեստորանը։