Չարենցի 4 հասցեում, Պետական համալսարանի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան` 70 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 5-րդ հարկում։ Առաստաղի բարձրությունը 3մ է: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը երեսպատված է բարձրորակ կաղնու մանրահատակով և սալիկներով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Սանհանգույցը և լոգասենյակը առանձին են, երեսպատված են սալիկներով, հագեցած սանտեխնիկայով, առկա է վաննա։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում տեղադրված է դոմոֆոն, բարեկարգ բակում կան նստարաններ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ և արգելափակոցով կայանատեղի: Մոտակայքում են բոլոր ժամանցի վայրերը, խանութները և տրանսպորտի կանգառները: