Անտառային փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 190 քմ մակերեսով լուսավոր ու գեղեցիկ նորոգված 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Բնակարանն ունի խորդանոց, զգեստասենյակ ու 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, ունի վաննա և լոգախցիկ: Առկա է մեծ բաց պատշգամբ: Բակում կա հանգստի գոտի` բուխարիով: Հարմար է նաև որպես գրասենյակային տարածք օգտագործելու համար: Շենքի 1-ին հարկում ունի ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար, որը ներառված է գնի մեջ: